Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Վանաձոր քաղաքի «Ազգային արխիվ»-ի տարածքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք:
🌳Պարույր Սևակի փողոցում հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 10 ծառ (Խնձորենի տեսակի 5՝ 34սմ, 32սմ, 28սմ, 26սմ, 22սմ, Սալորենի տեսակի 4՝ 22սմ, 20սմ, 12սմ, 8սմ, Թխկի տեսակի 1՝ 40սմ տրամագծերով)։
🍃Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 585.000 ՀՀ դրամ:
📄Գործի նյութերն ուղարկվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին։
Կարդացեք նաև
📌Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին