Լրահոս
Օրվա լրահոսը

Ար­դեն քա­նի օր է քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պտտ­վում է «մայր հայ­հո­յե­լու» շուրջ, դուք այլ ա­նե­լիք չու­նե՞ք. «Իրատես»

Մայիս 12,2020 08:30

Խոր­հր­դա­րա­նի քա­ղա­քա­կան օ­րա­կարգն այն­քան սնանկ է, որ հա­սել է ընդ­հուպ հայ­հո­յան­քի մա­կար­դա­կի։ Այ­սօր քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի թիվ մեկ թե­ման հայ­հո­յանքն է`ով ում հայ­հո­յեց, ով պի­տի նե­րո­ղու­թյուն խնդ­րի, ով ա­վե­լի լավ տղա է, ով բռ­նու­թյան ա­մե­նա­թունդ կո­չը կհն­չեց­նի ու կար­ժա­նա­նա իշ­խա­նա­կան­նե­րի բուռն ծա­փա­հա­րու­թյուն­նե­րին։ Այս­քան տա­փա­կա­բա­նու­թյուն ու ան­հե­թե­թու­թյուն դժ­վար է պատ­կե­րաց­նել. սա՞ է ձեր խոս­տա­ցած ո­րա­կը։

Ար­դեն քա­նի օր է քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պտտ­վում է «մայր հայ­հո­յե­լու» շուրջ, դուք այլ ա­նե­լիք չու­նե՞ք, չե՞ք կա­րող, ձեր ա­սած, տղա լի­նել ու ա­ռանց ամ­բիո­նից հո­խոր­տա­լու, նս­տել-խո­սել, քն­նար­կել ու հար­թել ի­րա­վի­ճա­կը։ Ու ա­մե­նա­կարևո­րը՝ հան­րու­թյան աչ­քից հե­ռու, ո­րով­հետև ար­դեն զզ­վե­լի ու զազ­րե­լի է այս ա­մե­նը։

Իշ­խա­նու­թյունն իբր պի­տի հան­դուր­ժող լի­նի, բայց հենց իշ­խա­նու­թյան ակ­տիվ ջան­քե­րով այ­սօր խոր­հր­դա­րա­նը վե­րա­փոխ­վել է փո­ղո­ցի «բե­սեդ­կա­յի»։ Մա­յի­սի 8-ի ծեծ­կռ­տուքն ար­դեն պի­տի սթա­փեց­ներ իշ­խա­նու­թյա­նը, բո­լո­րը պի­տի ջա­նա­յին այդ մի­ջա­դեպն ա­րագ հար­թել, բայց ա­վե­լի են խո­րաց­նում ա­մեն ինչ, այն էլ՝ ԱԺ ամ­բիո­նից։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031