«Պարո′ն Սիմոնյան, այն, ինչ Ձեզ ասել եմ, ուղղված է կոնկրետ Ձեզ՝ Ալեն Սիմոնյան անձին, քանի որ Դուք Ձեր ամբողջ քաղաքական վաստակը անբարոյականությամբ եք վաստակել: Պատրաստ եմ Ձեր մոր ձեռքը համբուրել, պատրաստ եմ գնալ և ձոր հոր՝ Ռոբերտի գերեզմանի վրա ծաղիկներ դնել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախից հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին:
Էդմոն Մարուքյանը բնութագրմամբ՝ պատասխանում է «մեջքից խփող իշխանությունների» հայտարարություններին:
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հարցրել էր՝ «ո՞վ է պաշտպանելու ուղիղ եթերում քաղաքական գործչի կնոջ, մոր կամ դստեր նկատմամբ հնչող սեռական վիրավորանքների եւ սպառնալիքների դեպքում: Այդ հարցի պատասխանն եմ ուզում ստանալ» և հայտարարել՝ «իսկ դուք ո՞ւմ եք պետք, որ մենք ձեզ ծեծենք»:
Էդմոն Մարուքյանը հորդորեց Ալեն Սիմոնյանին իր հորն ու մորը չխառնել այս թեմայի մեջ ու ևս մեկ անգամ կրկնեց՝ այն, ինչ ասել է, ուղղված է Ալեն Սիմոնյանին: Հետո էլ հիշեցրեց. «Ձեր պարտությունից հետո ուղիղ մեկուկես տարի Դուք հայհոյել եք ինձ, Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչներին, Դուք ստացել եք Ձեր գործունեության գնահատականը: Մի խառնեք Ձեր սրբություններին, ես սրբություն հարգող մարդ եմ, որևէ մեկի սրբությանը որևէ պարագայում չեմ կպնում և չեմ կպնելու: Որքան ուզում եք հունից հանեք: Ինչ վերաբերում է ապօրինի գույքի մասին օրենքին՝ ապա մի հատ Խաչատուր Սուքիասյանի գույքն էլ պետք է ապօրինի գույքի օրենքի հետ կապված ստուգվի ծայրից ծայր»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ