Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ մարդ եք, ապօրինի գույք եք շահարկում: Մի հատ Հրազդան քաղաքում գնացեք Ձեր ապօրինի գույքը հայտարարագրեք, հիմքերը ներկայացրեք իրավապահներին». Էդմոն Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին

Մայիս 12,2020 00:20

«Պարո′ն Միքայելյան,  ամբիոնից սպառնացել եք, որ Դուք մի կառույցի ղեկավար եք, որը կարող է վրեժխնդիր լինել իմ եղբոր նկատմամբ, ինչ -որ եղբայրս Ձեր մոր… էլի դուք էլ եք սրբություններին մեջբերել: Սասո′ւն ջան, պարո′ն Միքայելյան ջան, իմ եղբայրը ձեր մորը չի կպել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե «Էդմոն, լավ բան չի սպասվի քեզ»: Նա Էդմոն Մարուքյանից և նրա եղբորից ներողություն է սպասում Էդմոն Մարուքյանի եղբոր հայտարարության համար:

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց՝ իր եղբայրը վատ բաներ է ասել այն մարդու հասցեին, որը իր վիզը կկտրի: Ու դիմելով Սասուն Միքայելյանին հայտարարեց. «Եթե Դուք իմ վիզը կտրողն եք, ուրեմն Ձեզ է վերաբերվում, եթե Դուք իմ վիզը կտրողը չեք, ինչու՞ եք Ձեզ վրա վերցրել: Ես միշտ մտածել եմ, որ իմ վիզը կարող են կտրել թուրքերը՝ քնած ժամանակ, կռվի ժամանակ, չգիտեմ երբ: Եթե Դուք իմ վիզը կտրողն եք, բան չունեմ ասելու, եթե Դուք իմ վիզը կտրողն եք, դրա մասին ուղղակի խոսում եք մեծախոսությամբ, բայց Դուք դա անողը չեք, էլի Ձեզ չի վերաբերվում: Ինչո՞ւ եք Ձեր սրբություններին խառնում, պարո′ն Միքայելյան»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ պատրաստ է նրա սրբությունների ձեռքը համբուրել և նրանց գերեզմաններին ծաղիկ դնել: Այնուհետև հորդորեց, որ ինքն իրեն պաշտպանի և չսպառնա ԵԿՄ-ով, ազատամարտիկներով: Ու հիշեցրեց՝ այն օրը, որ իրեն Սասուն Միքայելյանը հարվածել է, հազարավոր իրենց հետևորդներ իրեն զանգել են, եկել Դեմիրճյան փողոց, որ վրեժխնդիր լինեն: Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը թույլ չի տվել: Ու ասաց. «Դուք եկել եք ամբիոն, ուզում եք շահարկե՞լ իմ եղբոր հայտարարությունը: ՀՀ-ում կա՞ որևէ եղբայր, որը պատրաստ է հանդուրժել իր հարազատ եղբոր վիզը կտրելը: Ես չեմ ճանաչում նման մարդու: Մի քանի օր անցել է: Կտրող էիք, եկեք վիզս կտրեք, մի քանի օր անցել է եղբորս հայտարարությունից, բան ունե՞ք անելու իր նկատմամբ, արեք: Այդքան դուխ ունե՞ք, այդ ի՞նչ եք եկել ամբիոնից սպառնում: Ախր պարո′ն Միքայելյան, անգիր գիտեք՝ ում հետ գործ ունեք: Գիտեք, որ մի հատ խփեք, 67 հատ ստանալու եք: Ի՞նչ եք ամբիոնից խոսում, մեծ մարդ եք: Ապօրինի գույք եք շահարկում: Մի հատ Հրազդան քաղաքում գնացեք Ձեր ապօրինի գույքը հայտարարագրեք, հիմքերը ներկայացրեք իրավապահներին, հիմնավորեք, թե 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ ինչ եք արել, նոր կխոսենք: Ինչի՞ մասին է խոսքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031