Լրահոս
Օրվա լրահոսը

Ես փրկվել եմ․ կորոնավիրուսը հաղթահարած կին. (Տեսանյութ)

Մայիս 11,2020 21:33

ՀՀ փոխվարպետ, պարետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան իր էջում՝ «Մենք միասին ենք հաղթահարելու» խորագրով տեսանյութ է հրապարակել, որի հերոսուհին կորոնավիրուսը հաղթահարած Լիլիթ Չիբուխչյանն է։ Նա պատմում է բուժման ընթացքի և բժիշկների հոգատարության մասին․

«Ես՝ Լիլիթ Չիբուխչյանս, 42 տարեկան եմ, արտերկրից եմ եկել, գալուց երեք օր անց լավ չեմ զգացել, թուլություն են ունեցել, կոկորդս է ցավել, բարձր տաքություն՝ նույնիսկ արդեն չէի կարողանում շնչել։ Շտապօգնություն կանչեցինք եւ ինձ տեղափոխեցին Նորք ինֆեկցիոն հիվանդանոց։

Պարզվեց, որ երկկողմանի թոքաբորբ ունեմ եւ վարակվել եմ կորոնավիրուսով։ Ինձ թվում էր, թե այլեւս չեմ լավանա, 25 օր պառկել եմ հիվանդանոցում։ Բժիշկները շատ հոգատար էին, հարազատի նման ինձ վերաբերվեցին, հանեցին այս վիճակից, իմ հոգեբանն ունեի, ամեն օր գալիս էր։ Բժիշկներն ասում էին՝ դու ուժեղ ես, դու կարող ես։ Ու եղավ։ Մենք միասին կարող ենք հաղթահարել։ Պահպանեք հիգիենայի կանոնները, քիչ շփվեք, ո՛ր չվարակվեք։ Հիմա ես ամեն ինչին այլ աչքերով եմ նայում։ Փրկեցին ինձ եւ ես նորից ծնվեցի»,- պատմել է Լիլիթ Չիբուխչյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031