Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ դուք ո՞ւմ եք պետք, որ մենք ձեզ ծեծենք». Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյանին

Մայիս 11,2020 18:08

Առաջ ընդդիմադիր գործիչը, եթե այս դահլիճում սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ, այնքան կծեծեին, որ էշին քեռի կասեր, եւ դա փաստ է: Եթե ընդդիմադիր գործչի եղբայրը երկրի ղեկավարի հանդեպ սեռական բնույթի հայհոյանք կամ ծաղրանք ասեր, ռեստորանում կծեծեին, եւ նրա քաղաքական գործիչ եղբայրը կգնար երկրի ղեկավարի հետ հանդիպման՝ հարցը հարթելու համար»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա շեշտեց. «Բայց դա առաջ էր, հիմա նման բարքեր չկան: Ո՞վ է պաշտպանելու ուղիղ եթերում քաղաքական գործչի կնոջ, մոր կամ դստեր նկատմամբ հնչող սեռական վիրավորանքների եւ սպառնալիքների դեպքում: Այդ հարցի պատասխանն եմ ուզում ստանալ»:

Սիմոնյանի բնորոշմամբ՝ այս գործելաոճի հեղինակներն ընտրել են ամենահետաքրքիր եւ ստոր մարտավարությունը՝ «շառ անելու» եւ հրահրելու մարտավարությունը. «Հաճախ սա թաքնվում է սեռի կամ ընդդիմություն լինելու, «ֆեյսբուքյան» ազատ խոսքի տակ: Հրահրում են ու ծիծաղում, հետո այստեղից ասում՝ որքան էլ ծեծեք, չենք լռելու… իսկ դուք ո՞ւմ եք պետք, որ մենք ձեզ ծեծենք, կամ մենք այդ ո՞ւմ ենք ծեծել»:

Հիշեցնենք՝ Սասուն Միքայելյանի հետ միջադեպից հետո ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր՝ որքան էլ իրեն ծեծեն, շարունակելու է խոսել: Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ երբ իրենք էին ընդդիմության կարգավիճակում, իրենց թույլ չեն տվել խոսել Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների կամ որեւէ մեկի կնոջ սիրային հարաբերությունների մասին. «Իսկ հիմա նրանք, որոնք մարդ են ծեծել, իշխանության դեմ արշավի վրա փող են ծախսում՝ իրենց տարած փողը»:

Ալեն Սիմոնյանը հավելեց՝ ակնկալում է, որ ԼՀԿ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Անի Սամսոնյանը ներողություն խնդրեն իրենից եւ Սասուն Միքայելյանից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ամէն ինչ ճիշտ է: Մարդը մարսեց արածները հիմա էլ այսպէս է խօսում:
    Փաշինեանը սպառել է իրեն: Արտահերթ ընտրութիւնների հոտ է գալիս ու Մարուքեանը մեծ հնարաւորութիւն ունի շատ ձայներ հաւաքելու:
    Միայն թէ #խելքով

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031