Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում մարզի գյուղերից մեկի 59-ամյա տղամարդու կողմից իր 16-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով։
59-ամյա տղամարդը իրավապահներին խոստովանել է իր կատարածը:
Գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը դեպքի մասին լսել է, Aravot.am-ին ասաց՝ ճանաչում է այդ ընտանիքը. «Ամբողջ ընտանիքով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն, հետները խոսեք, կհասկանաք, դրա համար, երբ դեպքի մասին լսեցի, մի տեսակ չեմ էլ հավատում, ասում եմ՝ կարող է խնդիրներ ունեն, դրա համար են նման բաներ խոսել: Այդ տղամարդը կին էլ ունի, կինն էլ է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով, չորս որդի ունեն, չորսն էլ` մեկը մեկից հետաքրքիր, բոլորն էլ գիշերօթիկում մեծացած: Սոցիալապես անապահով են, չեն աշխատում»:
Գյուղապետի խոսքով, 16-ամյա տղան, որի նկատմամբ, ըստ լուրերի, հայրը նման գործողություններ է արել, հատուկ գիշերօթիկի սան է եղել, հեռացրել են, հենց այդ տղան է հարեւաններին պատմել իր հետ կատարվածի մասին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ