Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Մարտիրոսյան. Արցախում առկա բոլոր օջախները կարելի է համարել մարած

Մայիս 11,2020 17:54

Արցախի Հանրապետության պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Արցախում արտակարգ իրավիճակի երկարացման հետ կապված` սահմանափակումները շարունակվելու են։

«Մասնավորապես, դա կվերաբերի հանրապետության մուտքի և ելքի սահմանափակումներին, առանձին տարածքներում, համայնքներում ազատ տեղաշարժման սահմանափակումներին, հավաքների և հանրային միջոցառումների սահմանափակումներին։ Եվ ընթացիկ իրավիճակից ելնելով հնարավոր է նաև այլ սահմանափակումների կիրառում»,- ասաց նա։

Գրիգորի Մարտիրոսյանը հայտնեց, որ Արցախում առկա բոլոր օջախները կարելի է համարել մարած. «Այս պահի դրությամբ մենք այդ վեց դեպքն ունենք պայմանական մի օջախից՝ Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն և Նոր Բրաջուր համայնքներն են։ Ըստ էության, օջախը մեկն է, քանի որ այդ բոլոր դեպքերը կապված են մեկ աղբյուրի հետ։ Եվ 6-ից 4 հոգին նոր Վերինշեն համայնքից են և մի ընտանիքի անդամներ են, և ես երկու հոգի Նոր Բրաջուր համայնքից է՝ տարբեր ընտանիքներից։ Այս պահի դրությամբ, այդ մարդիկ արդեն գտնվում են բուժհաստատություններում, ճշտված է և շարունակվում է ճշտվել այդ անձանց շփման շրջանակը։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը, իմ կողմից ստորագրվել է որոշում՝ Նոր Վերինշեն և Նոր Բրաջուր գյուղերում ազատ տեղաշարժի սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ։ Այդ ռեժիմը կպահպանվի առնվազն 14 օր՝ մինչև որևէ նոր դեպքերի ի հայտ գալը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031