Զինված անձն այսօր առավոտյան, մտել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի «ՎՏԲ-Հայաստանի» մասնաճյուղ, հնչեցրել է սպառնալիքներ ու հեռացել:
Ականատեսներից մի երիտասարդ պատմեց, թե ինչպես է նկատել, որ տղամարդը բանկի շենքի հետեւեւամասով փախչում, եղել է միայնակ:
Ըստ ականատեսի՝ ինքը վազել է նրա հետեւից, որ բռնի, բայց չի կարողացել բռնել:
Ականատեսներից մի կին էլ լրատվամիջոցներին պատմեց, որ բանկոմատից գումար հանելիս է նկատել այդ տղամարդուն: Ըստ այդ կնոջ՝ իր բանկային քարտը բանկոմատը քաշել ու չի վերադարձրել, այդ խնդրի հետ կապված ինքը խոսելիս է եղել օպերատորի հետ, նկատել է մի նիհար տղամարդու. «Նիհար, վատ հագնված տղամարդ էր: Մոտեցավ, բանկի դռան տակից թուղթ ներս գցեց, ամուսինս զարմացավ՝ ով պետք է լիներ, ինչի պետք է նման բան աներ: Տեսանք թուղթը, բայց օպերատորն ասաց՝ կարող ենք էլ չսպասել քարտին, մենք գնացինք: Միջին տարիքի տղամարդ էր, տարածքում շրջում էր, հետո որոշեց նման բան անել»:
Կարդացեք նաև
Դեպքի հանգամանքները պարզելու համար, քննություն է ընթանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ