«Չի կարելի կանանց «սորտավորել»: Ընդդիմադիր կամ իշխանական կին չի լինում, կինը մնում է կին: Ինձ 17 անգամ այրելու, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու, 6 անգամ էլ կախելու կոչ են արել սոցցանցերում»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Խոսքը «ֆեյքերի» ինդուստրիայի մասին չէ, որոնք թաքնվում են անունների տակ: Խոսքն իրական օգտատերերի մասին է, եւ ոչինչ չարվեց՝ ինձ պաշտպանելու համար: Իհարկե, ես չեմ կոտրվում, բոլորը գիտեն, որ ինձ կոտրել հնարավոր չէ, բայց երբեք չեմ մոռանա այդ անունները»,-հավելեց պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով՝ արտասահմանցի գիտնականների մի խումբ արձանագրել է, որ սոցցանցերում հայհոյողներն ունեն ոչ թե չկայացվածության, այլ «չսիրվածության բարդույթ», եւ այդպիսով ինքն արձանագրել է, թե որքան չսիրված մարդ կա Հայաստանում: Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ ատելության խոսքը կազմաքանդում է հասարակությունը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ