Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր 2 պատգամավորները մանդատը վայր կդնեն, եթե նույնն անեն ԼՀԿ-ից 2 պատգամավոր». Մակունցը սպասում է ԼՀԿ-ի պատասխանին

Մայիս 11,2020 16:28

«Վերահաստատում ենք, որ կոնֆլիկտն ունի երկու կողմ: Այո, այս ամենը հարթելու եւ հետագայում նման միջադեպերը թույլ չտալու համար կատարվածը պետք է ունենա քաղաքական հետեւանք, որի մասին հայտարարեց Սասուն Միքայելյանը»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք՝ նկատի ունենալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ միջադեպը՝ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր ասել էր՝ «Եթե Էդմոնը տղա է ու պատրաստ է մանդատը դնել, ես էլ կդնեմ»:

Լիլիթ Մակունցն ընդգծեց. «Ավելին: Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը եւ Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնելու ԼՀԿ պատգամավորներ Հրանտ Այվազյանը եւ Սարգիս Ալեքսանյանը: Սա է արդարությունը եւ քաղաքական հետեւանքը, որը պետք է տեղի ունենա: Կարծում եմ՝ կարճ ժամանակում ԼՀԿ-ն պետք է արձագանքի: Սպասում ենք»:

Մակունցը նաեւ նկատեց՝ ի տարբերություն ԼՀԿ-ի ղեկավարի, ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ ինքը՝ որպես «Իմ քայլի» ղեկավար, ԱԺ-ում իրենց երբեք թույլ չեն տվել Մարուքյանի պես բառամթերք օգտագործել եւ կրքեր բորբոքել, ավելին՝ հանդես են եկել հաշտեցնողի դիրքերից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    La classe mondiale… Peut-être même le champion du monde (Համաշխարհային կարգի … միգուցէ նոյնիսկ աշխարհի չեմպիոն) 🙂

    Յիշեալ միջադէպում Էդմոն Մարուքեանը միանգամայն անմեղ է (նշուած միւս ԼՀԿ-ականները չգիտեմ՝ ուշադիր չեմ նայել): Փոխարէնը «Իմ քայլի» երեքը պատգամաւորները անկասկած մեղաւոր են ու պէտք է հրաժարական տան: Սա նոյնիսկ քննարկման առարկայ չէ:


    Փաշինեանն ու իր թիմը գրեթէ բոլոր ոլորտներում ձախողել են: Արտահերթ ընտրութիւններն անխուսափելի են: Այս առումով քաղաքական ուժերը ճնշումը պէտք է ուժեղացնեն: Դա էլ աւելի պարզ կ’երեւայ, երբ հանրաքուէում «ոչը» յաղթի: Հո արտակարգ դրութիւնն անվերջ չե՞ն երկարաձգելու: Չնայած ո՜վ գիտի. չէ որ պսակավարակը մի քանի շաբաթից մեծ անակնկալներ է մատուցելու:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031