Լրահոս
Օրվա լրահոսը

«Որովհետև կորոնավիրուսը հայերն են բերել». Թուրքիայում փորձել են այրել հայկական եկեղեցու դուռը. Ermenihaber

Մայիս 11,2020 15:48

Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չի հաջողվել։

Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովհետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։

Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է, և նախաքննությունը շարունակվում է։

Դեպքի առթիվ հաղորդագրություն էր տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։

«Անհայտ անձը եկեղեցու դուռը փորձել է վառել, ապա դիմել է փախուստի: Հիմնադրամի տնօրենների խորհուրդն անմիջապես ոստիկանություն է դիմել: Ստամբուլի փոխոստիկանապետը կապվել է պատրիարքարանի հետ, հայտնել է իր ափսոսանքը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և խոստացել, որ հանցագործն անպայման կձերբակալվի: Եկեղեցու աշխատակիցներին և դռանը ոչ մի վնաս չի հասցվել»,- ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը  և  հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ: Վերջին տարիների մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրա հարձակումներ և հարձակման փորձեր են եղել, որոնց ընթացքում եկեղեցիների դռների վրա ատելություն քարոզող գրություններ են արվել:

2019թ․ փետրվարին նույն եկեղեցու պատերի վրա ներկանյութով գրառումներ էին արվել: Եկեղեցու պատերին հանդիպում էր «OHB» ստորագրությունը. այսպես է կոչվում Ստամբուլում գրաֆիտի անող ամենաակտիվ խմբերից մեկը: Ուշագրավ է, որ գրաֆիտիները հայկական եկեղեցու պատերից հեռացվել էին անմիջապես այն բանից հետո, երբ Ermenihaber.am-ն անդրադարձել էր խնդրին՝ հրապարակելով վանդալիզմի դրսևորումն ապացուցող լուսանկարները:

Ermenihaber    sozcu.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031