«Գիտեմ, թե Մարուքյանն ինչպիսի շոումեն է: Վաղը կասի՝ ինձ կերա՜ն, սպանին, մորթին… Ես առաջարկում եմ…այն, ինչ եղել է այս դահլիճում, իր մեղքով է եղել: Եթե նա այդքան տղա է, մենք երկուսով դնենք մանդատները: Թող այս երկու կուսակցություններն իրենց գործը շարունակեն»,-ԱԺ նիստում այսօր Էդմոն Մարուքյանին նման առաջարկ հղեց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանի եւ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ օրերս ԱԺ-ում ձեռնամարտ էր եղել:
«Եթե այդքանը կարա, եթե տղա է ու մանդատը կդնի, ես էլ եմ դնելու»,-հավելեց Սասուն Միքայելյանը:
Նրա ելույթն ավարտվեց գործընկերների ծափերով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ