«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1.Պարադոքս է, երբ իշխանության ամենաբարձր մակարդակով հայտարարվում է մեր անմիջական հարևանի նկատմամբ աննախադեպ ու հեղափոխական տնտեսական ձեռքբերումների մասին, սակայն առաջին իսկ ճգնաժամային իրավիճակում հայտնվում ենք շատ ավելի վատ պայմաններում նույն հարևանի համեմատությամբ:
📌Պարադոքս է, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Վրաստանին գերազանցող Հայաստանը համավարակի տարածման դեմ պայքարում նման անփառունակ արդյունքներ է գրանցում, իսկ դրա հետևանքների վերացման նպատակով կատարվող ֆինանսական աջակցության ծավալները ակնհայտորեն զիջում են իրենց իսկ խոսքով մեզ զիջող պետություններին:
📌Պարադոքս է, երբ արդեն երկու տարի իշխանության ղեկին գտնվող անձինք չեն գիտակցում, որ եթե վիճակագրական «աննախադեպ» ցուցանիշներն իրենց արտացոլումը չեն գտնում բնակչության իրական կյանքի որակի վրա, ապա դառնում են պարզապես թվեր` զուրկ բովանդակությունից: Սա վկայում է Հայաստանում կառավարման լուրջ ճգնաժամի մասին, երբ իշխանությունը գնում է ձևի հետևից, անտեսելով բովանդակությունը:
2.Պարադոքս է, երբ երկու տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի ու «թալանված միլիոնների» գործերով ոչ մի դատավճիռ չկա, սակայն բարձրագույն իշխանության մակարդակով խոսվում է ժողովրդից գողացված մինչև վերջին կոպեկը նույն ժողովրդին վերադարձնելու մասին:
Կարդացեք նաև
📌Պարադոքս է, երբ նույն միտքը հնչեցնողները չգիտեն թալանված գումարների չափի մասին, չեն պատկերացնում դրա գնահատման մեթոդաբանությունն ու վերադարձի մեխանիզմները, սակայն հերթական անգամ հասարակության որոշակի զանգվածին գայթակղիչ գաղափարներով կերակրելու նպատակով չեն խորշում նման անազնիվ մանիպուլյացիաների դիմելուց:
📌Պարադոքս է, երբ նույն իշխանությունը, գիտակցելով տվյալ գործընթացի չափազանց բարդությունը, իսկ որոշ դեպքերում, միգուցե նաև անհնարինությունը, գնում է հասարակության որոշ շերտերի հեղափոխական տոնուսը պահելու և հերթական անգամ խաբելու անազնիվ ու անհեռանկարային ճանապարհով:
📌Պարադոքս է, երբ դեռ առաջին կոպեկը չվերադարձրած իշխանությունը խոսում է վերջին կոպեկը վերադարձնելու մասին: Սա վկայում է իշխանությունների կողմից հասարակությանը կեղծ օրակարգերով և խոստումներով անվերջ կերակրելու գործելաոճից չհրաժարվելու մտադրության մասին:
3.Պարադոքս է, երբ հայտնի պատճառներով պայմանավորված, ներկա լարված իրավիճակում տաբեր երկրներ սեփական բնակչության առողջապահական անվտանգության հնարավորինս պատշաճ ապահովման նկատառումներով քայլեր են ձեռնարկում արտակարգ դրության ժամկետները երկարաձգելու ուղղությամբ, իսկ ՀՀ իշխանությունները մտորում են համանման քայլեր իրականացնել` սահմանադրական դատարանի հարցով նշանակված հանրաքվեի իրենց իսկ ձեռքով պատրաստված քաղաքական ու իրավական թնջուկի լուծումը հետաձգելու համար: Եթե անկեղծ լինենք, ապա սա արդեն պարադոքս չէ, այլ մառազմ` հղի պետության և հասարակության անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքներով:
4.Պարադոքս է, երբ գրեթե երկու տարի իշխանության անցած քաղաքական ուժը այդպես էլ չի պատկերացնում կամ չափազանց մակերեսային է պատկերացնում իշխանության առաքելությունը:
📌Պարադոքս է, երբ երկիրը կառավարելու մասին իշխանության պատկերացումները սահմանափակվում են միայն պարգևավճարներ ստանալով, իսկ քաղաքացու խնդիրները լուծելու պատասխանատվությունը և պարտականությունը դրվում է նույն քաղաքացու վրա: Եթե չես ուզում վիրուսով վարակվես, ինքդ քեզ տիրություն արա, եթե վատ ես ապրում, ուրեմն աղքատությունը քո գլխում է, աշխատիր և ապրիր, ու ընդհանրապես, դադարիր բյուջեն դիտարկել, որպես ինչ-որ բան քերելու միջոց: Այստեղ է, որ ծագում է թեկուզև պարադոքսալ, սակայն տեղին մի հարց. հասկանում են՞, թե ինչ՞ են անում առհասարակ»:
Պարադոքս…
Ընդունված կարծիքին հակասող ոչինչ չկա, ուղղակի մեր ազգը հարիֆ է ու մի քիչ էլ հոգնել են պայքարելուց: Նույն պատկերն եղել է 1915 թ.:Այդ ժամանակ թուրքական բանակում կար մոտ 150 000 զինված հայ:Թուրքն «դավաճան հայերից» իմանալով որ կարող է հայը զենքը փոխի դեպի թուրքի կողմը, նրանք բոլոր հայերին զինաթափեցին ու կոտորեցին:
Նիկոլն որպիսզի կարողանար ոգեվորեր ժողովրդին, նա օգտաործել է ծանոթ մի տարբերակ,ինչպես այն անում են Լատինական Ամերիկայի հետամնած երկրներում:Իսկ ՀՀ հայ ժողովրդին պետք չէ պայքար:Նրանք արտ երկրներից ստանում են մոտ երկու հարյուր դոլար, իսկ նիկոլին էլ շախ են տալիս որ ինչ էլ փախցնեն էլի լավ է:
Այնպես որ մեր ազգի վերջը տեսնում եմ,հարկավոր է հաստատուն քայլեր ազգը ախքատությունից փրկելու:
Նախկին հրամանատար՝Աղասի