Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարգում եմ եւ գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը եւ ավանդը». Կարեն Կարապետյանը Քոչարյանի գործը որակում է «գրգռված եւ քաղաքականացված»

Մայիս 11,2020 14:55

Ի՞նչն է ձեզ կապում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ միջնորդություն եք ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու: Այսօր լրագրողներն ԱԺ-ում այս հարցն ուղղեցին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Ինչպես տեղեկացրել ենք, Կարեն Կարապետյանն այսօր մասնակցեց «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» նիստին:

Ի պատասխան հարցի՝ Կարեն Կարապետյանն ասաց. «Նախ, ես, ինչպես շատերը, շահագրգռված ենք, որպեսզի Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձեւավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի եւ համապատասխան նստվածք չթողնի: Երկրորդը՝ ես հարգում եմ եւ գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը եւ ավանդը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի անկախության եւ կայունության գործում: Երրորդը՝ համարյա երկու տարի է, որ այս դատական պրոցեսը տեւում է ու հավանական է, որ երկար ժամանակ կարող է դեռ տեւել, այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ տվել, որ խափանման միջոցը փոխվի»:

Հարցին՝ դա քաղաքական հետապնդո՞ւմ է ըստ ձեզ ու չե՞ք վախենում հասարակության արձագանքից՝ Կարապետյանը պատասխանեց. «Ինձ թվում է այս պրոցեսը բավականաչափ գրգռված եւ քաղաքականացված է: Ինչպես կգնահատեն իմ քայլը՝ ես հիմա հիմնավորել եմ, կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, չէ՞, որեւէ մեկը չի ասում անմեղացրեք մեղավորին, ես ընդամենը ասել եմ՝ պրոցեսը կատարեք մեկ այլ կերպ՝ խափանման միջոցը փոխելով»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ հետեւում է Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքին. «Ոչ շատ համակարգված ձեւով հետեւում եմ: Ես այսօր կառավարությանը ցանկանում եմ հաջողություն այս իրավիճակից, որ մինիմալ կորուստներով դուրս գանք, որովհետեւ իրականում պրոբլեմը լուրջ է, բայց կառավարության հետ ես շատ հարցերում համակարծիք չեմ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ շփում չունե՞ք՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Երեկ չէ առաջին օրը Սերժ Սարգսյանի տոնը հեռախոսով շնորհավորել եմ»:

Կարեն Կարապետյանը նաեւ հայտարարեց, որ քաղաքականությամբ չի պատրաստվում եւ չի ուզում զբաղվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031