Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 4 միլիոն 200 հազարին, բուժվածներինը՝ 1 միլիոն 500 հազարին, վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 284 հազար մարդ: Վարակվածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ ավելի քան 1 միլիոն 367 հազար մարդ, որին հաջորդում է Իսպանիան:
Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր 11 հազար 656 դեպք, հիվանդների ընդհանուր թիվը դարձել է 221 հազար 344, վիրուսի հետևանքով մահացել է 2009 մարդ: Այսպիսով, Ռուսաստանը կորոնավիրուսով հիվանդների թվով առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և Իտալիայից՝ հայտնվելով երրորդ տեղում:
Չնայած կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է աճել, եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Գերմանիա, թուլացնում են կարանտինի ռեժիմը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ