Գործող իշխանությունն իր, այսպես կոչված, թավշյա մեթոդաբանությամբ և ապիկարությամբ ձախողել ու մսխել է 2018-ի համաժողովրդական ընդվզման բոլոր ձեռքբերումները։
Նախկին ոճրագործ ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց արբանյակները համախմբվել են որպես 5-րդ շարասյուն և բացեիբաց պատրաստվում են ռևանշի, այդ թվում՝ դրա համար հոգեբանական նախադրյալներ ստեղծելու նպատակով հաշվեհարդարի սպառնալիքներով ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին։
Երեկ՝ ս.թ. մայիսի 10-ին, հրապարակավ այդպիսի սպառնալիքներ են հնչել բազմավաստակ մտավորական Հրանուշ Խառատյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին։
Իշխանության ձեռամբ երևույթն արմատախիլ անելու որևէ ակնկալիք չունենք, քանի որ հատկապես ուժային և դատաիրավական ոլորտները կառավարում է կգբ-ակենտրոն «խորքային պետությունը», որը նաև 5-րդ շարասյան միջուկն է։
Կարդացեք նաև
Ինչպես միշտ՝ ականատես ենք լինելու ձևական քայլերի, որոնք որոշ ժամանակ անց զրոյացվելու են։
Մեր զորակցությունն ենք հայտնում Հրանուշ Խառատյանին և նրա ընտանիքի անդամներին, իսկ մեր ժողովրդին կոչ ենք անում լինել զգոն և պատրաստ՝ ինքնակազմակերպվելու և չեզոքացնելու 5-րդ շարասյան ռևանշն ու հանցավոր դրսևորումները։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն