Օմանի ծոցում զորավարժությունների ժամանակ Իրանի «Ջամարան» ռազմածովային ականակիր նավը սխալմամբ կրակել է իրանական մեկ այլ նավի ուղղությամբ: Ռազմանավից արձակված հրթիռով խոցվել է «Konarak» նավը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ հղում անելով Իրանի Ռազմածովային ուժերի մամուլի ծառայության հաղորդագրությունը, պատահարի հետևանքով զոհվել է 19 մարդ:
Իրանի պաշտոնական կառույցները ո՝չ հաստատում, ո՝չ էլ հերքում են տեղեկությունն այն մասին, որ իրանական ռազմանավը սխալմամբ հրթիռակոծման է ենթարկել Իրանի մեկ այլ նավ: Իրանցի զինվորականները տեղի ունեցածն անվանում են պատահար՝ առանց մանրամասներ ներկայացնելու:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ