Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաների որդեգրման ոլորտը նախկինում եղել է շատ անգամ անտեսված». ՄԻՊ

Մայիս 11,2020 12:15

«ՄԻՊ աշխատակազմում այդ առնչությամբ նույնպես կա հարուցված վարույթ: Քրեական հետապնդման մարմիններին համապատասխան հարցումներ եւ ուսումնասիրություններ ենք ուղարկել»,-ԱԺ նիստում այսօր արձագանքելով «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի նկատառմանը, որ նախկին իշխանության ժամանակ երեխաներ են ապօրինի որդեգրվել, ասել է թե՝ վաճառվել, եւ այդ առթիվ հարուցված է քրեական գործ, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը փաստեց, որ այս ոլորտը նախկինում եղել է ոչ պատշաճ ուշադրության կենտրոնում եւ շատ դեպքերում՝ անտեսված. «Այդ պատճառով են խնդիրները կուտակվել: Գնահատականները քրեական վարույթի շրջանակում պետք է տեղավորել: Ոլորտում դեռ անելիքներ կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031