Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայազգի դատապարտյալը մահացել է ՌԴ ՔԿՀ-ում դաժան վերաբերմունքի հետևանքով. ՀՔԱՎ-ը ՌԴ գլխավոր դատախազին բողոք է ուղղել

Մայիս 11,2020 12:22
patasxan

2019 թվականի դեկտեմբերի 3-ին ՌԴ-ի քրեակատարողական հիմնարկներից մեկում մահացել էր հայազգի դատապարտյալ, 27-ամյա Արտյոմ Ղարաջյանը: Նրա դին հայտնաբերվել էր քրեակատարողական հիմնարկի բժշկական մասում:

Մահվան փաստով նախապատրաստել էին նյութեր, սակայն քրեական գործ այդպես էլ չէր հարուցվել: 2020 թ. հունվարի 9-ին քննիչը  կայացրել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Հարկ է նշել, որ Արտյոմ Ղարաջյանի դիակի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ: Արդյունքում՝ քննիչը եզրահանգել է, որ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար օբյեկտիվ ապացույցներ չեն հայտնաբերվել:

2019 թ. դեկտեմբերի 31-ին իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Արտյոմ Ղարաջյանի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետևանքով, ինչը նշանակում է, որ դատապարտյալի պահման պայմանները կարող էին էական ազդեցություն ունենալ առողջական այս խնդիրը ձեռք բերելու հարցում, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության մեջ նշված չէ, որ սրտային անբավարարությունը համարվում է քրոնիկ բնույթի հիվանդություն:

Արտյոմ  Ղարաջյանի հայրը՝ Սոկրատ Ղարաջյանը, դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ իրավական աջակցության նպատակով: ՀՔԱՎ-ը, փաստաբան Կարեն Թումանյանի ներգրավմամբ, ստանձնել է մահացած դատապարտյալի իրավահաջորդի շահերի պաշտպանությունը: Կ. Թումանյանը գրավոր բողոք է ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ քննիչի 2020 թվականի հունվարի 9-ի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:

Կ. Թումանյանը ՌԴ գլխավոր դատախազին ուղղված բողոքով վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված Արտյոմ Ղարաջյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը, մահվան հանգամանքները պատշաճ քննության չառնելը, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքը՝ Արտյոմ Ղարաջյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրան պատշաճ  բուժօգնություն չցուցաբերելու ու մինչև մահը նրան հասցված բռնությունների հանգամանքները պատշաճ չքննելը:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031