Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ հ/կ-ների հանդեպ վերբալ բռնություն էր, դուք չէիք արձագանքում». պատգամավորը՝ ՄԻՊ-ին

Մայիս 11,2020 11:45

«Մեկ դժգոհություն ունեմ ձեր աշխատանքից: Կարծում եմ՝ հատկապես պատճառահետեւանքային կապի դեպքում միշտ խոսել եք հետեւանքի մասին, մինչդեռ ատելության խոսքի դեպքում պատճառն է կարեւոր: Հասարակական կառույցներն ամիսներ շարունակ վերբալ բռնության ներքո էին, մինչդեռ դուք դա չէիք արձանագրում»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նա շարունակեց. «Այն, որ այդ հ/կ-ների շնորհիվ կամավորներն ամիսներով մարզերում հայերեն ու մաթեմատիկա էին սովորեցնում, նորից արժանացան վերբալ բռնության, դուք դա էլ չարձանագրեցիք: Սակայն արձագանքեցիք, երբ այդ խմբակի հանդեպ որեւէ գործողություն իրականացվեց: Սա ինձ համար ցավալի է»:

Արման Թաթոյանը հակադարձեց. «Ամենայն հարգանքով, բայց սկզբունքորեն չեմ համաձայնի: Ի՞նչ է նշանակում՝ պատճառներին չեմ արձագանքել: Ես միշտ եմ արձագանքում պատճառներին: Կարող է մեկ կամ երկու հայտարարությամբ կոնկրետ պատճառ չնշվի՝ ելնելով հայտարարության էությունից եւ իրավիճակից: Ձեր նշած դեպքով էլ եմ հայտարարություն արել: Երկու դեպքում էլ հանրային մեծ ճնշում է եղել, իսկ ՄԻՊ-ը զգայուն է նաեւ հանրային արձագանքի հանդեպ: ՄԻՊ առաջնային գործառույթը համերաշխության մթնոլորտն է, բայց կոնկրետ իրավիճակներում ՄԻՊ-ը չի կարող մեղադրական խոսել, բայց մշտապես արձանագրել եմ խնդիրները: Հիմա էլ եմ ասում, որ այդ դեպքերի ժամանակ եղել են վիրավորանքներ եւ ատելության խոսք»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031