Գնել Նազանյանը հարազատ Տավուշի մարզում է սկսել «Դարման» բուսական թեյերի արտադրությունը։ Սկզբում խոտաբույսերը հավաքում էր, չորացնում, երբեմն փչացնում ու տարբեր փորձեր կատարում։ Սեփական փորձով է համոզվել հայկական բնաշխարհի կազդուրիչ խոտաբույսերի զորության մեջ:
«Տարիներ առաջ առողջական խնդիր ունեցա: Հայկական խոտաբույսերով 3 ամիս կուրս ընդունեցի, կազդուրվեցի և միտք առաջացավ ստեղծել ապրանքանիշ, որը մարդկանց առողջություն կպարգևեր: «Դարման» բառն ընտրեցինք, որը ցույց է տալիս բնության ուժի նկատմամբ մեր հավատը»,-պատմում է Գնել Նազանյանը։
«Դարման»-ի կայացման գործում Գնելին օգնել է նաև գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, երբ առաջարկեց զարգացնել բիզնես գիտելիքները։
«Իսկապես ամեն ինչ սկսեց փոխվել դասընթացից, որն իմ բիզնեսում և կյանքում ճակատագրական դեր խաղաց՝ լավ իմաստով: Սկզբում մեզ համար ամեն ինչ հարցական էր, չունեի բիզնես մտածողություն: Առաջնային աջակցությունը ստացա իմ բանկից, որը սկսեց մտածելակերպ սերմանել»,- նշում է Գնելը:
Կարդացեք նաև
Գործընկերների՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ «Դարման»-ը նաև ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ: Այսօր «Դարման»-ի թեյերն արտահանվում են Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ