Մայիսի 10-ին, ժամը 21:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Պարզվել է, որ քաղաքացի Արա Գ․-ն (ծնված 1973 թ․) գտնվում է ոչ սթափ վիճակում, նստել է պատշգամբին և հրաժարվում է իջնել։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբից ներս բերել քաղաքացուն։
Կարդացեք նաև
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն