Մայիսի 10-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել անձրևաջրերի կուտակում, առկա է թանգարանի ջրալցման վտանգ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թանգարանի ջրահեռացման համակարգը խցանվել է, ինչի հետևանքով բացօթյա տարածքում առաջացել է անձրևաջրերի կուտակում։
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, իսկ «Վեոլիա ջուր» ՍՊԸ-ի աշխատակիցները վերացրել են խցանումը:
Կարդացեք նաև
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն