Բնապահպան Մարիամ Սուխուդյանը գրում է․
Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում Զովունու տարածքում։ Նրանք հավաքվում են մի երկրարաձիգ բարդու վրա, որն անզեն աչքով տեսանելի է մեր պատշգամբից (Զովունի 38 փողոցից)։
Ցավոք, այս գեղեցիկ երևույթը գրավում է նաև Զովունու որսորդներին, որոնք օրը ցերեկով մարդաշատ փողոցներում տասնյակ կրակոցներ արձակելով ոչնչացնում են Հայաստանի, ինչպես նաև մեր մոլորակի կենսաբազմազանությունը։ Ի դեպ, մեղվակերները գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։
Պատկան մարմիններին խնդրում եմ կանխել այս բարբարոսությունը։ Տեսուչներ ուղարկեք, հսկողություն սահմանեք, ուժեր կենտրոնացրեք մեր տարածքում՝ հետևելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանց որսորդներին։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/mariamaxot/posts/10157517770277481?__tn__=-R