Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շատ դաժան աշխատանքային պայմաններ են, բայց այլ տարբերակ չկա». Արսեն Թորոսյանն այցելել է վերակենդանացման բաժանմունքի կորոնավիրուսով ծանր հիվանդներին

Մայիս 10,2020 17:11

Առողջապահության նախարարն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», որը վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի բժշկական կենտրոնի եւ փաստացի ամենամեծ բուժկենտրոնն է: Այստեղ են գտնվում ամենաշատ թվով ծանր հիվանդները, որոնց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Ուղիղ եթերում Արսեն Թորոսյանը մտավ վերակենդանացման բաժանմունք, տեղեկացավ հիվանդների մասին: Բուժանձնակազմը տեղեկացրեց, որ օրեր առաջ ստիպված են եղել բժշկական ցուցումով հղիություն ընդհատել: Արսեն Թորոսյանը, հիվանդների մասին տեղեկություններ ստանալուց հետո ասաց. «Տեսանք բազմաթիվ ծանր, ծայրահեղ ծանր պացիենտների, որոնցից ոմանց մոտ դժբախտաբար դրական դինամիկա չկար: Շատերի մոտ կա դրական դինամիկա՝ շնորհիվ բժիշկների: Նրանք հետո կտեղափոխվեն բժշկական բաժանմունքներ ու դուրս կգրվեն: Տեսնում եք, որ բժիշկներն այս հանդերձանքներով աշխատում են օրուգիշեր, շատ դաժան աշխատանքային պայմաններ են, բայց այլ տարբերակ չկա պաշտպանելու մեր բուժաշխատողների առողջությունը: Մենք պետք է շնորհակալ լինենք նրանց՝ այս ծանր աշխատանքը կատարելու համար»:

Արսեն Թորոսյանն ասաց, որ վերակենդանացման բաժանմունքից հետո կլինի նաեւ սովորական բաժանմունքներում. «Ցույց կտանք նաեւ նկարներ պացիենտներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031