Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Օրեցօր ավարտուն տեսք է ստանում այն շենքը, որտեղ կազմակերպվելու է «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը և «Մեր մանկության տանգոն» հանրահայտ ֆիլմին նվիրված սենյակը, որտեղ տեղի են ունեցել նկարահանումների մի մասը:
Կումայրի արգելոցի պատմական այս շենքը ժամանակի ընթացքում խարխլվել ու տարատեսակ ձևափոխումների էր ենթարկվել:
Սերունդների ու նախորդների թողած ժառանգությանը պետք է վերաբերվել հարգանքով՝ ՄԻ ՎՆԱՍԻՐ հանրահայտ սկզբունքի կիրառմամբ:
https://www.facebook.com/hayk.demoyan/posts/1850627491741245