Մայիսի 10-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում ճանապարհի երթևեկելի հատված քարեր են թափվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է․ նոր քարաթափման վտանգ չկա։
Փրկարարների օգնության կարիք չի եղել։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ