Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրների նախագահներ

Մայիս 10,2020 12:48

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին հղելով իր շնորհավորական մաղթանքները, մասնավորապես նշում է․ «Այս փառահեղ օրը մենք առանձնահատուկ երախտագիտությամբ և հպարտությամբ ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, որոնք արիություն և խիզախություն են ցուցաբերել ծանր մարտերում, մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում թիկունքի աշխատավորներին, որոնք կերտեցին Մեծ հաղթանակը՝ հանուն ապագա սերունդների խաղաղ կյանքի: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ավանդույթները հետագայում ևս որպես զարգացման և համագործակցության ամրապնդման ամուր հիմք կծառայեն»:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն իր ուղերձում մասնավորապես նշում է․ «Մեծ հաղթանակը կերտվեց նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների արիության, հերոսության, համախմբվածության և անձնուրաց ջանքերի շնորհիվ՝ պայքարելու ընդհանուր թշնամու դեմ: Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ համար հաղթանակ են կերտել մարտի դաշտերում և թիկունքում, հպարտանում ենք նրանց անգնահատելի քաջությամբ և սխրագործությամբ»։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշում է, որ Մեծ հաղթանակի օրն առանձնահատուկ տոն է մեր երկրների համար, այն խորհրդային ժողովրդի պատվի և արիության խորհրդանիշ է։ «Այսօր կորոնավիրուսի համավարկի հետ կապված մենք գիտակցում ենք, թե որքան փխրուն է աշխարհը։ Ուստի այն դաժան պատերազում հաղթանակած ժողովուրդները պետք է միավորվեն՝ մեր ժամանակների այս սպառնալիքը հաղթահարելու համար։ Համոզված եմ, որ պատերազմի բովով անցած վետերաններն իրենց ոգով, իրենց գործերով և տոկունությամբ օգնում են մեզ արժանապատվությամբ անցնել այս փորձությունն ու հասնել հաղթանակի»։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031