Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ներքև ընկել

Մայիս 10,2020 12:20

Մայիսի 9-ին, ժամը 18։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 10/28 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Համլետ Ս․, ծնված 1953 թ․), «Opel Astra G» (վարորդ՝ Էդգար Պ․) և «Mercedes-Benz S600» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ցած ընկել։

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (Լիլիթ Հ., ծնված 1948 թ․, Մարինե Պ., ծնվսծ 1956 թ․, Արամ Ս., ծնված 1986 թ․ և Աշոտ Ս․, ծնված 1956 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031