Ավարտվեց շախմատի Ազգերի գավաթի ինտերնետային խաղարկության նախնական փուլը: Շրջանաձեւ մրցակարգով երկու փուլից հետո մասնակից հավաքականները դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ. Չինաստան` 17 միավոր, ԱՄՆ, Եվրոպա՝ 13-ական, Ռուսաստան՝ 8, Հնդկաստան՝ 5, Աշխարհ՝ 4:
Կանոնակարգի համաձայն, եզրափակիչ փուլ անցնում են լավագույն արդյունք ցույց տված երկու թիմերը: Եվ քանի որ ԱՄՆ-ի հավաքականը լրացուցիչ հաշվարկով առավելություն ուներ Եվրոպայի նկատմամբ, Լեւոն Արոնյանի թիմը ճանապարհը զիջեց նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ