Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Չինաստանում կորոնավիրուսի էպիկենտրոն Ուհանի խոնավ շուկաները, որոնք լայնորեն կապված են վիրուսի առաջացման հետ, հաճախ գերծանրաբեռնված էին, իսկ նորմալ հիգիենայի և սննդի անվտանգության չափանիշները չեն պահպանվել:
ԱՀԿ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հիվանդությունների հարցերով փորձագետ Պիտեր Բեն Էմբարեկը կարծում է, որ նման շուկաները կարևոր նշանակություն ունեն միլիոնավոր մարդկանց համար սնունդ և ապրուստի միջոց ապահովելու գործում, և որ իշխանությունները պետք է կենտրոնանան դրանց բարելավման վրա, այլ ոչ թե օրինազրկեն. «Սննդամթերքի անվտանգության ապահովում այդ միջավայրում բավականին դժվար է, ուստի զարմանալի չէ, որ երբեմն մենք նման իրավիճակ ենք ունենում այդպիսի շուկաներում»:
Նա առաջարկեց սովորաբար նման գերբեռնված շուկաներում նվազեցնել կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների ռիսկը, ինչը շատ դեպքերում կարելի է լուծել՝ բարելավելով հիգիենան և սննդի անվտանգության չափանիշները, ներառյալ ողջ կենդանիներին մարդկանցից առանձնացնելը:
Ըստ ԱՀԿ փորձագետի՝ զգալի ժամանակ կարող է պահանջվել նոր կորոնավիրուսի առաջացման բուն աղբյուրը հաստատելու համար:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում