ՀՀ պարետի թիվ 70 որոշմամբ՝ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում եւ մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք։
Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված նորերի խախտումներ են արձանագրվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների լայնածավալ մշտադիտարկման արդյունքում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվել նաեւ ՀՀ ԱԱՏՄ թեժ գծող, ֆեյսբուքյան էջով եւ առցանց ստացված զանգերն ու բողոքները։
Եւս երեք տասնյակի տնտեսվարողի գործունեություն կասեցվել էր նախօրեին։
ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարականով՝ տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքում խստորեն դիտարկվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված անվտանգության նորմերի պահպանումը տնտեսվարողների կողմից։
Կարդացեք նաև
Խախտումները ներկայացվել են պարետին։ Կասեցման որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թ․ մայիսի 5-ի N 1308-Ա, N 1317-Ա, N 1325-Ա, 1330-Ա, N 1333-Ա, N 1346-Ա 2020 թ․ մայիսի 6-ի N 1351-Ա, N 1352-Ա, 2020 թ․ մայիսի 7-ի N 1358-Ա հրամանների հիման վրա 2020 թ․ մայիսի 5-ին, 6-ին և 7-ին իրականացված մշտադիտարկումների
արդյունքում կազմված արձանագրությունները։
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին է վերապահված ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին է վերապահված ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ
ամբողջական վերահսկողությունը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
https://www.facebook.com/hlib.am/posts/727151598025547?__xts__[0]=68.ARAaXxjprAAPPTRrFiM-JoZqaTwaAKUFrCZYvAnaLYYbtpUGQ2cEIlmwVr4fqHd5J6iUts6frwDrGuNOuEiHaPf0Qp-j-GUASW2EwMuV1j7INgrHIzM_WD9YmLD9nj6NEEHtwiGCoB_EN3bzpcTJWeOd4ONiqAvKplfcVUOAky75EpPbmUBqFkLzS346qO3D9xBR1jt_tvxoAZbKbLkxVNtRDxAKrY6iVVkrz6_EJNG6I-p6WFSG233XnOlTtocFp2v3HN5th8rT0qpMV3985e_Aj1eSXV6ROMBV6yHRGxTWYSUvXyfmjKTGDXFoPRk6hGH324RU1fRVNF1Q-w4hq-M&__tn__=-R