Հաղթանակի և խաղաղության տոնի օրը նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ:
Նախագահը պատերազմի մասնակից հայուհուն շնորհավորել է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները:
Նախագահ Սարգսյանը մեծապես արժևորել է մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, նշելով, որ հաղթանակը ձեռք է բերվել Խորհրդային Միության ժողովուրդների միասնական ջանքերով: Նախագահն ասել է, որ Հայրենական պատերազմի վետերանները հայրենասիրության կենդանի դասագիրք են այսօրվա և վաղվա սերունդների համար:
Հանրապետության նախագահը մարտի 18-ին ևս հեռախոսազրույց էր ունեցել Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ՝ շնորհավորելով նրա ծննդյան 100-ամյակը:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ