Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել․ Արման Խաչատրյան

Մայիս 09,2020 10:48

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ  Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տեղեկացնեմ, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, ցավոք, կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: Անմիջապես կապ է հաստատվել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել վարակակրի հոսպիտալացումը, ինչպես նաև պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները, և իրականացվել է մեկուսացում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումով կան նաև ինքնամեկուսացված անձինք:

https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/2923524447684770

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031