Հայաստանի ազգային թիմի ավագ եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամի ուղիղ միացմամբ շփվելով իր երկրպագուների հետ՝ ասաց, որ այս պահին չի կարող գալ Հայաստան եւ արդեն շատ է կարոտում:
«Ներկա պահին նման մտադրություն չկա, քանի որ ակումբում վերսկսել ենք մարզումները: Կարանտինի ժամանակ մեզ խնդրել էին չբացակայել, որովհետեւ ցանկացած պահի կարող էին կանչել: Իսկ այդ դեպքում երկու շաբաթ պետք է անցկացնեինք կարանտինում եւ ժամանակ կորցնեինք:
Հայաստանի հավաքականի մոտակա հանդիպումը սեպտեմբերին է: Բայց հարցական է, թե խաղերը կկայանա՞ն, թե ոչ, որովհետև քննարկումներ են ընթանում: Շատ երկար ժամանակ Հայաստանում չեմ եղել եւ կարոտում եմ բոլորին՝ թե ընկերներիս, թե հարազատներիս, թե ընտանիքիս անդամներին»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ