Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է Երևանի բնակչի կողմից քրոջ ամուսնուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Մայիս 08,2020 19:07
cec

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել  է քրոջ ամուսնու հետ: Այնուհետև պարզաբանումներ ստանալու նպատակով վերջիններս դուրս են եկել տանից, և յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան հարակից տարածք, որտեղ նրանց միջև խոսակցությունը կրկին վերածվել է վիճաբանության, որի ընթացքում տղամարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է իր քրոջ ամուսնու կրծքավանդակի աջ կողմի ստորին հատվածին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո նստելով իր՝ «Մերսեդս բենց C240» մակնիշի ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի:

2020թ. հունվարի 4 -ին որոշում է կայացվել՝ Երևանի բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

2020թ. հունվարի 10-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:

Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է: Միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունն ավարտվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031