Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյանը՝ ԱԺ-ի ծեծկռտուքի եւ «տգեղ, այլանդակ, շուկայական» վարքագծի մասին

Մայիս 08,2020 18:25

Aravot.am-ը Երեւան քաղաքի ավագանու անդամ, երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ-ում իշխանական պատգամավորների եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության լիդեր Էդմոն Մարուքյանի միջեւ խորհրդարանում տեղի ունեցած  ծեծկռտուքին:

«Քանի որ ես նաեւ ավագանու անդամ եմ, երբ ավագանու նիստերին էլ անհարգալից, տգեղ, այլանդակ, շուկայական վարքագիծ է ցուցաբերվում, ես դրանից ահավոր վրդովվում եմ, որովհետեւ իմ կարծիքով այդ կարգի ատյաններում մարդիկ պետք է վարվեցողության ձեւ ունենան, եթե նույնիսկ արտահայտում են միմյանց հակադրվող մտքեր: Քաղաքավարության սահմաններում պետք է պարտադիր մնան: Ինձ համար այսօր կատարվածը շատ տարօրինակ երեւույթ էր»,-ասաց տիկին Պիպոյանը:

Ապա հավելեց. «Այդ կարգի բաներ մենք տեսել ենք շատ երկրների խորհրդարաններում, երբ գործը հասնում է ծեծկռտուքի, մարդկանց նյարդերը չեն դիմանում, հատկապես տղամարդիկ չեն կարողանում իրենց զսպել»:

Լիլիթ Պիպոյանն ասաց, որ դատապարտում է կատարվածը. «Ես գտնում եմ, որ պետք է կարողանան չափի մեջ պահել իրենց: Ես դատապարտում եմ երկու կողմին էլ: Ես դատապարտում եմ նույնիսկ խոսքի մեջ նման վերաբերմունքը: Խոսքի մեջ չպետք է լինի հայհոյանք, կոպիտ բաներ: Միտքը կարող է շատ կոշտ լինել, բայց արտահայտման ձեւը պետք է լինի քաղաքավարության սահմաններում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Մարդու հետ տեղի է ունենու այն ամենը, ինչ ծառի հետ:Որքան նա ձգտում է վերեվ (դեպի լույսը) այնքան նրա արմատներն ավելի են խորանում հողի մեջ,դեպի անդունդը,դեպի ներքեվն,դեպի չարն:
    Քանի դեռ նիկոլն վերջնական չի չարացել,ժամանակն է չորացնելու:
    Այսօր մենք չունենք լուրջ ղեկավար եվ լուրջ ԱԺ:
    Փողոցից հավաքված մի խումբ տղաներ,կայֆ են բռնում ազգի գլխին:

    Մեր ուզելով չէ, որ պիտի պայքարենք, այն մեզ պարտադրում է մեր ընտանիքն ու մեր երեխաներն:
    Երկու ճանապարհ ունենք, որն պետք է լուծվի միմիայն ազգովի:
    1.Կամ գլուխ ծռել նիկոլի ու «իր քայլի»առաջ, և բնաջնջվել մարմանդ անպատիվ մահով:
    2.Կամ անվեհեր ու բաց ճակատով հանուն մեր ազգի, դուրս գալ պայքարի:

    Ես ընտրել եմ իմ ազգի եվ ընտանիքի համար, պատվավոր պայքարի ճամփան։

    Արցախի նախկին հրամանատար՝ Աղասի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031