Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանից ներմուծման պահանջարկի մասնակի վերականգնումը բավարար չէր այլ երկրներում ներկրումների մեծ անկումը հավասարակշռելու համար. պարենային ապրանքների համաշխարհային գները

Մայիս 08,2020 18:07

Պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն երրորդ ամիսն անընդմեջ անկում են գրանցում, քանի որ COVID-19 համավարակի տնտեսական և լոգիստիկ ծառայության ազդեցությունը հանգեցրել է շատ ապրանքների նկատմամբ առաջարկի զգալի նվազմանը:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ապրիլ ամսվա ընթացքում կազմել է միջինը 165.5 նիշ, ինչը 3.4 տոկոսով ցածր է նախորդ ամսվա և համարյա 10 տոկոսով՝ հունվար ամսվա համեմատ:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը արձանագրել է 13 տարվա ամենացածր ցուցանիշը՝ մարտ ամսվա համեմատ նվազելով 14.6 տոկոսով:  Անմշակ նավթի միջազգային գների շեշտակի անկումը նվազեցրել է էթանոլ արտադրելու նպատակով շաքարեղեգի գնման պահանջարկը, այն դարձնելով առավելապես շաքարի արտադրության համար արտադրվող հումք, դրանով իսկ մեծացնելով արտահանման մատչելիությունը: Միևնույն ժամանակ, մի շարք երկրներում գործող սահմանափակումները լրացուցիչ ճնշումներ են առաջացրել պահանջարկի վրա:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ապրիլին նվազել է 5.2 տոկոսով, ինչին նպաստել է արմավենու, սոյայի և հլածուկի յուղերի գների անկումը: Իր ազդեցությունն ունեցել է նաև կենսավառելիքի ցածր պահանջարկը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3.6 տոկոսով, ինչը հետևանք է այն բանի, որ կարագի և կաթի փոշու գները երկնիշ անկում են արձանագրել՝ հյուսիսային կիսագնդում մեծացած արտահանման հնարավորությունների, ներկրման ցածր պահանջարկի և ռեստորանային վաճառքի անկման  ֆոնին:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նվազել է 2.7 տոկոսով: Չինաստանից ներմուծման պահանջարկի մասնակի վերականգնումը բավարար չէր այլ երկրներում ներկրումների մեծ անկումը հավասարակշռելու համար, այն ժամանակ, երբ խոշոր արտադրող երկրները վնասներ էին կրում լոգիստիկ ծառայությունների  խոչընդոտների, ինչպես նաև սննդի ծառայության ոլորտում պահանջարկի կտրուկ անկման պատճառով, ինչը ‹‹մնա տանը›› միջոցառումների հետևանք է:

‹‹Համավարակը հարվածում է ինչպես մսամթերքի պահանջարկին, այնպես էլ առաջարկին, քանի որ ռեստորանների փակումը և տնային տնտեսությունների եկամուտների նվազումը հանգեցնում են ավելի ցածր սպառողունակության, իսկ աշխատուժի պակասը վերամշակող արտադրությունների դեպքում ազդում է խոշոր անասնապահական մթերքների արտադրությամբ զբաղվող երկրների արտադրական համակարգերի վրա››, նշում է ՊԳԿ ավագ տնտեսագետ Ուպալի Գալկետի Արատչիլաջը:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը շատ քիչ է նվազել, քանի որ ցորենի և բրնձի միջազգային գները զգալի աճել են, մինչդեռ եգիպտացորենինը՝ կտրուկ նվազել: Բրնձի միջազգային գները մարտ ամսվա համեմատ աճել են 7.2 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Վիետնամի կողմից մտցված արտահանման ժամանակավոր սահմանափակումներով,  որոնք հետագայում հանվել են: Իսկ ցորենի գները աճել են 2.5 տոկոսով՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման քվոտայի արագ կատարման մասին հաշվետվության պատճառով:  Հատիկային կերերի գները, ներառյալ եգիպտացորենի, հակառակը՝ նվազել են 10 տոկոսով, ինչին նպաստել է նրա օգտագործման պահանջարկի անկումը թե որպես կենդանիների համար կեր, թե որպես կենսավառելիքի արտադրության հումք:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031