Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունի Իգիթյան. Յուրիկ Գրիգորյանից և Արզուման Գապոյանից պահանջում եմ, որ հինգ օրվա ընթացքում հերքեն և ինձանից հրապարակավ ներողություն խնդրեն

Մայիս 08,2020 22:00

Ի պատասխան 29․04․2020 թվականի «Առավոտ»-ում հրապարակված Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված Կառնուտ բնակավայրի «ֆերմերների» հարցազրույցից ներկայացված հոդվածի կապակցությամբ պահանջում եմ հերքում:

Հոդվածում ներկայացվածը ինձ վերաբերող մասով ամբողջությամբ բացահայտ կեղծիք է, վարկաբեկիչ խոսք, անվանարկություն, մի խոսքով զրպարտանք, այն չի համապատասխանում իրականությանը, այդ իսկ պատճառով դիմելու եմ դատարան։

Կառնուտ բնակավայրում կարկտահարության հետևանքով պատճառած վնասների ուսումնասիրությունը և գնահատումը կատարվել է մարզային և համայնքային հանձնաժողովների կողմից համաձայն ՀՀ Կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1582-Ն որոշմամբ հաստատված կարգի։ Կառավարության թիվ 1835-Ն որոշմամբ ընդգրկվել են միայն 50 տոկոս և ավել վնաս կրած ցանքատարածությունները և սեղմ ժամկետում ակտերը ներկայացվել է ՀՀ Շիրակի մարզպետարան։

Արզուման Գապոյանի ընտանիքին պատկանող կարկտահարված ցանքատարածությունների վերաբերյալ տեղեկատվությունները Կառնուտի վարչական մաս է ներկայացրել նրա որդին։ Հետագայում վարչական մասի աշխատողների կողմից ցուցակները վերջնական ճշտելու կապակցությամբ Արզուման Գապոյանին հեռախոսազանգի միջոցով հրավիրել են վարչական մաս, սակայն վերջինս չի ներկայացել ժամանակ չունենալու պատճառաբանությամբ։ Ցուցակները կազմելու ընթացքում տեղեկացված են եղել նաև Գևորգ Գրիգորյանը, Վարուժան Սիմոնյանը և Էլբակ Պապոյանի որդին։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ նշված անձանց կողմից դիմում-բողոք չի եղել մինչև 2019 թվականի վերջ, երբ արդեն ավարտվել էր բերքահավաքի և իրացման աշխատանքները։

Համայնքի ղեկավարի կուսակցական պատկանելիությունը աշխատանքային գործունեության հետ որևէ ձևով առնչություն չի ունեցել։

Կարկտահարության ցուցակները հարազատ, ազգ, բարեկամ, համախոհներ, ընտրություններին ձայն տվողներ սկզբունքով չի կազմվել, եթե ապացույցներ ունեն թող ներկայացնեն։

Ինչ մնում է Յուրիկ Գրիգորյանի և համայնքի ղեկավարի վարելահողերի հարևանությամբ գտնվելու վերաբերյալ հայտնում եմ, որ իմ ընտանիքը 2019 թվականին ունեցել է ընդհանուր 14 հա ցանքատարածություններ, որոնք գտնվել են համայնքի տարբեր հատվածներում և դրանցից միայն 2 հա ցանքատարածությունն է փոխհատուցվել, որը չի գտնվել Յուրա Գրիգորյանի հարևանությամբ։

Այն հարցին, որ համայնքի ղեկավարը Կառնուտի բնակիչներից 44 ընտանիքի է դատի տվել հարկերը չմուծելու համար նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Այսպես՝ 2018 թվականին ութ հարկատուի և 2019 թվականին նույնպես ութ հարկատուի նկատմամբ հողի հարկ չվճարելու համար կայացված վարչական վարույթների որոշումները ներկայացվել է հարկադիր կատարման, քանի որ վերջիններս բազմաթիվ զգուշացումներից հետո էլ հրաժարվել են հողի հարկ վճարելուց։

Երևանում, Փարիզում տներ ունենալու կապակցությամբ հայտնում եմ, որ Ախուրյան համայնքից դուրս ոչ մի սեփականություն չունեմ: Հայփոստի և նախկին սանեպիտի շենքերը համապատասխանաբար պատկանում են Հայփոստին և պաշտպանության նախարարությանը։

Շիրակի մարզի դատախազություն գրված թվով 29 Կառնուտցիների դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ ստորագրությունները հավաքել են խաբեությամբ, գրավոր տեքստը այլ բովանդակության է ներկայացվել բնակիչներին, իսկ բանավոր ներկայացրել են մեկ այլ բովանդակության, այդ մասին է վկայում է ստորագրողների դիմում- բացատրությունները ներկայացված Կառնուտի վարչական ղեկավարին։

2019 թվականի կարկտահարության հետևանքով Կառնուտ գյուղում փոխհատուցվել է 266,52 հա հողատարածություն, թվով 91 ընտանիք, որից Արզուման Գապոյանի ընտանիքը – 12 հա, Վարուժան Սիմոնյանի ընտանիքը – 0․63, Գևորգ Գրիգորյանի ընտանիքը – 2,5 հա, Էլբակ Պապոյանի ընտանիքը – 1,3 հա։

Սխալ է շանտաժի միջոցով պահանջել չվնասված հողատարածքների համար փոխհատուցում։

Համայնքների խոշորացումից հետո երկու տարվա ընթացքում Կառնուտ գյուղում այնքան աշխատանքներ է կատարվել, ինչքան չի կատարվել վերջին քսան տարիների ընթացքում, կառուցվել է համայնքային կենտրոն բոլոր կոմունալ հարմարություններով և ջեռուցումով, կատարվել է ճանապարհների են բարեկարգում, ընթացքի մեջ է 700 գծամետր խմելու ջրագծի կառուցման աշխատանքը և այլն։

Նշեմ, որ Յուրիկ Գրիգորյանից և Արզուման Գապոյանից պահանջում եմ, որ հինգ օրվա ընթացքում aravot.am կայքի միջոցով հերքեն և ինձանից հրապարակավ ներողություն խնդրեն զրպարտություն համարվող հետևյալ արտահայտությունների համար, հակառակ դեպքում օրենքով սահմանված կարգով կդիմեմ դատարան: Այսպես, Յուրիկ Գրիգորյանը պետք է հերքի, որ

1) Իբր ես խտրական վերաբերմունք եմ դրսևորում։

2) Իբր իմ բարեկամների անուններն եմ գրել կարկտահարված ցանքատարածությունների փոխհատուցման ցուցակում,

3) Իբր իմ դաշտերը գտնվել են նրա դաշտերի հարևանությամբ, որոնց համար ստացել եմ փոխհատուցում։

4) Ես իբր ասել եմ, որ դատախազությունն էլ է իմը, միլիցիան էլ է իմը, ԱԱԾ-ն էլ է իմը, սաղ իմն է:

5) Իբր ես Երևաններով, Փարիզներով տներ է առել, էդ որտեղի՞ց, սաղ Ախուրյանի շենքերը ՝ փոստի, Սանէպիդի, մոտիկ հարազատների անուններով վերցրել է, մնացել է փողոցներն առնի, պրծնի։

6) Իբրև թե ես ասել եմ, թե չե՞ք վախենում գողականից, չե՞ք վախենում ինձանից, դու ո՞վ ես , որ վախենանք,ի՞նչ գողական։

Արզուման Գապոյանը պետք է հերքի, որ իբր ես գյուղը ճորտ եմ դարձել իմ ձեռքին։ Եվ պարզաբանի, թե այս արտահայտությունը՝ «պիտի գնամ յալվար ընկնեմ, ասեմ դաշնակին ձայն կուտամ, որ վնասի փոխհատուցումը հաշվե՞ն» հռետորական, պատասխան չակնկալող հարց է, թե նրա հաղորդած տվյալն է:

Բացի այս հարկ է ընդգծել, որ ես ինչպե՛ս հիմա, այնպե՛ս էլ նախկինում վայելել եմ Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչների վստահությունն ու հարգանքը: Դրա վառ ապացույցն այն է, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել եմ և ստանձնել եմ միավորված Ախուրյան համայնքի ղեկավարի պաշտոնը: 2389 բնակիչ իր վստահության քվեն է տվել ինձ: Եվ բազմամյա իմ գործունեության մեջ միշտ առաջնորդվել եմ օրենքով, ջանք ու եռանդ չեմ խնայել, չեմ խնայում ու չեմ խնայելու համայնքի առջև դրված խնդիրները լուծելու և համայնքի բնակիչների բարօրությունն ապահովելու գործում:

 

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031