Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանին հետ կանչելու Վրաստանի որոշումը սխալ է. Զելենսկի

Մայիս 08,2020 16:48

Ուկրաինան չի պատրաստվում հետ կանչել Վրաստանում իր դեսպանին՝ ի պատասխան պաշտոնական Թբիլիսիի գործողությունների: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ընդգծել, որ դեսպանին հետ կանչելու Վրաստանի որոշումը սխալ է:

«Մենք Վրաստանի, վրաց ժողովրդի հետ հիանալի հարաբերություններ ունենք… Կարծում եմ, որ վրացական կողմը սխալ է անում: Խորհրդակցությունից հետո բոլոր կողմերն էլ կհասկանան, որ յուրաքանչյուր պետության կադրային քաղաքականություն վերաբերում է միայն այդ պետությանը և վերջինիս քաղաքացիներին: Որպեսզի ոչ մեկին չնեղացնեմ, կարծում եմ, որ սա մեր քաղաքականությունն է: Պարոն Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է… ես էլ Ուկրաինայի նախագահն եմ, որը նշանակել է նրան»,-ընդգծել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ Վրաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումից հետո:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031