«Այսօր ես ղեկավարում եմ մի կառույց՝ ԵԿՄ-ն, որը իր մեծ դերակատարությունն ունեցավ պատերազմում, որի հիմքի վրա ձեւավորվեց բանակը»,- ԱԺ ամբիոնին այս ելույթի համար մոտեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա ասաց. «Ուզում եմ խոնարհվել Սպարապետի շիրիմի առաջ, նրանց մայրերի, հարազատներ, ովքեր կենդանի են, նրանց առաջ: Շնորհավորում եմ ազատամարտիկներին, ԵԿՄ-ին: Այսօր ԵԿՄ-ի օրն է նշվում, շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին: Ինչպես ասում են՝ կրում են բանակները, ժողովուրդները, հաղթում են նահատակները: Մեծն Թումանյանը մեծ խոսք է ասել՝ մենք արժեքներ ունենք հողի տակ թաղված: Եռաբլուրում մեր արժեքներն են: Մեր ապագա սերունդներին պետք է դաստիարակենք այն հոգեբանությամբ, որ մենք արժեքներ ունենք: Մեր սերնդի ձեռքով, մեր սերունդը ծնկի բերեց մեր դարավոր թշնամուն ու թույլ չտվեց երկրորդ հազարամյակի սկզբին այդ արհավիրքը կրկնվեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ