Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարմիր խաչն ամենուրեք է՝ բոլորի համար, ամեն օր». Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է

Մայիս 08,2020 16:14

Ծափահարենք Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներին

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը առանձնահատուկ հպարտություն է զգում իր կամավորների ու աշխատակիցների աշխատանքի համար։ Նրանք ամեն ինչ անում են աջակցելու այն համայնքներին, որոնք կրում են COVID-19  համավարակի ազդեցությունը։

«Կարմիր խաչն ամենուրեք է՝ բոլորի համար, ամեն օր», – ասում է Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ – 2020 թվականին  այս գաղափարն ավելի կարևոր է, քան երբևէ։ Մեր կամավորները դժվարին աշխատանք են տանում օգնելու խոցելի անձանց ու համայնքներին՝ պաշտպանվելու COVID-19-ից, և մենք շարունակական ծառայություններ ենք ապահովում, որպեսզի մարդիկ ապահով և առողջ մնան։ Ամեն մի կամավոր Հայաստանում ծափահարության է արժանի, և մենք կոչ ենք անում բոլորին այսօր՝ մայիսի 8-ին ծափահարել նրանց։

ՀԿԽԸ կամավորներն ակտիվ են եղել իրենց համայնքներում՝ նոր կորոնավիրուսի հայտնվելու առաջին իսկ պահից։ Նրանք իրազեկել են մարդկանց, թե ինչպես է պետք պաշտպանվել, տարածել են կյանք փրկող գիտելիքը, որպեսզի կանգնեցնեն վարակի տարածումը և աշխատել են սահմանափակել դրա ազդեցությունը հասարակության առավել խոցելի անդամների վրա՝ մարդասիրական օգնությունը հասցնելով մարդկանց տներ։

Այս գործունեությունն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության այլ ծրագրերին զուգահեռ։ Ամեն տարի ավելի քան 260 000 մարդ աջակցություն է ստանում ՀԿԽԸ բազմաբնույթ ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում եմ հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված գործունեություն, մարդասիրական արժեքների տարածում:

ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ասում է․ «Սոցիալական հեռավորության պահանջի այս պայմաններում, մենք միգուցե ֆիզիկապես հեռու ենք, բայց մենք միշտ տեղում ենք՝ Ձեզ համար։ Այսօր դժվար ժամանակներ են բոլորիս համար, բայց ես այնքան հույս եմ տեսնում ոչ միայն Հայկական Կարմիր խաչի ընկերության, այլև 191 երկրների կամավորների և անձնակազմի քաջության ու նվիրվածության դրսևորումներում։ Այս գլոբալ համերաշխությունը կօգնի աշխարհին ոչ միայն հաղթահարել համավարակը, այլև ծաղկել ու բարգավաճել դրանից հետո»։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ է։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված գործունեություն, Մարդասիրական արժեքների տարածում:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Հայկական Կարմիր խաչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031