Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Անդրանիկ Քոչարյանը չզինաթափեր Սասուն Միքայելյանին, թերեւս միջադեպը դրանով էլ կավարտվեր». Փաշինյան

Մայիս 08,2020 15:58

«Երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն ու այդ փոփոխությունից հետո բռնության դրսեւորում որեւէ մեկի նկատմամբ չի եղել: Էլի միակ բռնության դրսեւորման հեղինակը մեր քաղաքական թիմից եղել է նույն մարդը՝ Սասուն Միքայելյանը՝ պլաստիկե շիշն ուղղորդելով դեպի տխրահռչակ Լեւոն Երանոսյանը»,- այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած Սասուն Միքայելյան-Էդմոն Մարուքյան ծեծկռտուքին, հիշեց հեղափոխության օրերին տեղի ունեցած հայտնի միջադեպը:

Փաշինյանն ասաց. «Եթե Անդրանիկ Քոչարյանը չզինաթափեր Սասուն Միքայելյանին, թերեւս միջադեպը դրանով էլ կավարտվեր: Ես դատապարտում եմ ձեզ, հարգելի պարոն Միքայելյան, ես դատապարտում եմ ինձ, դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ ծառայության ՀՀ ժողովրդին, Արցախի ժողովրդին ու այն արժեքներին, որոնք դարձել են 2018-ի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ»:

Ելույթը Փաշինյանն ավարտեց լավատեսական նոտայով:

Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը այլաբանորեն խոսել էր Հայաստանի քաղաքական դաշտի ֆլորայի ու ֆաունայի միջատների, կրծողների, մոլախոտերի մասին: Անդրադառնալով ելույթին՝ վարչապետը ոչ այլաբանորեն ասաց. «2019-ի ընթացքում Երրորդ հանրապետության պատմության մեջ եղել է նվազագույն ծառահատումը ՀՀ տարածքում, այդ թվում եւ Տավուշի մարզում: 2020-ին մայիսին արձանագրվել է, որ Կովկասյան ընձառյուծը 1970-ից հետո առաջին անգամ երեւացել է իմ հայրենի Տավուշի մարզում եւ իմ պապենական գյուղ Ենոքավանի տարածքում: Ես սա շատ լավ սիմվոլ եմ համարում ու շատ ուրախալի իրադարձություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031