Հարսանիք լեռներում՝ Շուշի անառիկ բերդաքաղաքի ազատագրումը, որը արժեցավ Հայ ռազմական գործիչների, զինվորների խելքի, բազկի ու արյան շնորհիվ: Ռազմական հաղթանակ, որը դեռ երկար գրվել ու գրվելու է աշխարհի ռազմագիտական գրքերում: Հաղթանակ, որտեղ Հայը վաստակեց իր երկրում արժանապատիվ ապրելու իրավունքը:
Հ.Գ. Մարդու էգոն ինչքան պիտի բարձր լինի, որ այս հաղթանակի օրը ՍԺ-ի դահլիճում ամբողջ հանրության առաջ հանդես գալով որպես ազգի ու պետության ընտրյալներ ոչ միայն իրար հետ վիճեն, այլ նաև ձեռքներին ազատություն տան: Դուք պարտավոր եք, ԱԺ հարգելի ընտրյալներ, մեծով ու փոքրով ծնկի գալ ու ներողություն խնդրել:
Ձեր գործողություններով դուք վիրավորել եք մի ողջ ազգի՝ դրանից բխող բոլոր բարոյական և իրավական հետևանքներով: Այս հայտարարությունը դիտեք որպես նախապահանջ ու ողջամիտ ժամկետում այն չիրագործելու դեպքում պարտավորություն եմ վերցնում՝ ձեր անամոթ պահվածքն ու գործողությունները վիճարկել դատարանում:
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Փաստաբան