Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք եռատոնը եռահարամ արեցիք». Արմեն Աշոտյան

Մայիս 08,2020 15:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք եռատոնը եռահարամ արեցիք:

Լկտիության, աներեսության, երեսպաշտության «պառադ» էր: Իր վերջին ելույթով Նիկոլը կրկին ապացուցեց, որ հենց ինքն է այս ամենի հովանավորը, պլատինե սպոնսորը:

Դու՞ք եք խոսում բռնությունից:

Դու՞ք եք խոսում ահաբեկումից:

Դու՞ք եք խոսում սադրանքներից:

Դու՞ք եք խոսում սպառնալիքներից:

Դու՞ք եք խոսում վիրավորանքներից:

Դու՞ք եք խոսում կանանց նկատմամբ հետապնդումներից:

ԴՈ՞ՒՔ:

Մոռացե՞լ եք ձեր արածները, տներ գնա՞լը, դագաղնե՞րն ու ժապավեննե՞րը, քֆուրնե՞րն ու հեռախոսազանգե՞րը: Իսկ մինչև այսօր շարունակվող հոգեբանական, իրավական տեռո՞րը:

Իսկ Մարուքյանի օրինակով մի բան կասեմ ընդամենը: Եթե ժամանակին այս ամենը դատապարտեիք ոչ թե թաքուն, Viber-ով, կամ Whatsup-ով, այլ հրապարակավ` ուղիղ և նրանց դեմքին, գուցե այսօր այս ամենի զոհը հենց դուք չդառնայիք:

Չգիտեմ, կորոնավիրուսի «զրոյական պացիենտին» երբևէ կգտնե՞ն, թե՞ չէ, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակի «զրոյական պացիենտի» անունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031