Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե օրեր առաջ ԱԺ փոխնախագահի վարքագծին պատշաճ գնահատական տրվեր, այսօրվա ձեռնամարտը տեղի չէր ունենա. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Մայիս 08,2020 15:23

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է այսօր՝  մայիսի 8-ին, մեր մեծ հաղթանակների օրը, ՀՀ ԱԺ նիստում տեղի ունեցած վտանգավոր միջադեպը, որի ընթացքում քննադատական խոսք հնչեցնող պատգամավորի հասցեին հերթական անգամ տեղացին քաղաքական բառապաշարին անհարիր սպառնալիքներ և որակումներ, որից հետո հավասարակշռությունը կորցրած ՀՀ պատգամավորներն հախուռն անցան ձեռնամարտի:

Ցավով ստիպված ենք արձանագրել, որ ԱԺ ամբիոնից մեծամասնության գնահատականին հակադրվող յուրաքանչյուր դիրքորոշում արժանանում է կոշտ մերժման, ընդսմին՝ քաղաքական ընդդիմախոսներին հակափաստարկներով տարհամոզելու փոխարեն գործի են դրվում անձնական վիրավորանքները և փողոցին հարիր պիտակավորումները: Տասնամյակներով ցավալիորեն ծանոթ այս վարքագծի հետքերը վաղուց են ի հայտ եկել, չարժանանալով պատշաճ գնահատականի՝ այսօր դրանք դարձել են գերիշխող՝ փորձելով ճնշել այլակարծությունը և ազատ խոսքի իրավունքը:

Իբրև խորհրդարանական աշխատանքի հարուստ փորձ ունեցող կուսակցություն, որը նախորդ վարչակազմի իշխանության օրոք միշտ եղել է գաղափարական փոքրամասնություն և արժանացել հարվածների իր ընդդիմադիր կեցվածքի պատճառով՝ «Ժառանգությունը» նշում է, որ հեղափոխության արդար ալիքի շնորհիվ իշխանության եկած ուժը՝ հանձինս վարչապետի, ԱԺ բարձրագույն ղեկավարության, «Իմ քայլը» խմբակցության, պետք է կրի կատարվածի ողջ պատասխանատվությունը, անհապաղ քաղաքական և պետական գնահատական տա՝ այսուհետ բացառելով քաղաքական ընդդիմախոսների հետ նման կերպ վարվելու փորձերն իսկ: Եթե օրեր առաջ ԱԺ փոխնախագահի վարքագծին պատշաճ գնահատական տրվեր, այսօրվա ձեռնամարտը տեղի չէր ունենա: Հապաղել չի կարելի, նախկինների վարքագիծը քայլ առ քայլ վերականգնվում է:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031