Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» լքեց ԱԺ նիստերի դահլիճը՝ հայտարարելով բոյկոտ. «Միջադեպը պիտի ունենա քաղաքական հետեւանքներ»

Մայիս 08,2020 14:52

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո նիստն ընդմիջվել էր: Քիչ առաջ նիստը շարունակվեց եւ ԱԺ ամբիոնին մոտեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, քանի որ քննարկումն ընդհատվել էր նրա ելույթի ժամանակ: Մարուքյանը հայտարարեց. «Իմ ելույթը բնականաբար, չեմ կարող շարունակել: Բայց մի քանի բան ունեմ ասելու՝ այն միջադեպը, որ տեղի ունեցավ, դրանից անցել է մոտ 3 ժամ եւ ավելի, մենք չտեսանք որեւէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները եւ ՀՀ պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Եթե կասեք 96-ին էլ են պատգամավորի խփել, 2002-ին էլ, ինչքան հիշում եմ, խմբակցության ղեկավարի դեռ հետեւից, կողից չեն խփել: Բայց ինչ եղել է՝ դա քաղաքական է եւ պետք է ունենա քաղաքական գնահատական: Քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը եւ պիտի ունենա քաղաքական գնահատական:

Մենք ակնկալում ենք թե՛ իշխող խմբակցությունից, թե՛ ՀՀ քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից այն քաղաքական գնահատականը, որը հարիր է ժողովրդավարական համակարգին: Ուղղակի քաղաքական գնահատականը չի կարող որեւէ բան փոխել: Միջադեպը պիտի ունենա հետեւանքներ, քաղաքակա՛ն հետեւանքներ: Այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով, մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է»:

Հետո Մարուքյանը հայտարարեց. «Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը եւ ապագայում մենք, կախված քաղաքական գնահատականներից ու հետեւանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները ու կհասկանանք, թե ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031