Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով News.am-ի թղթակցի այն հարցին, թե կորոնավիրուսի հետ կապված ինչ դեպքեր կան բանակում, նշեց. «Ունենք եւ վարակվածներ, եւ մեկուսացածներ, նաեւ ռիսկային խմբի անձնակազմ ունենք, որ տանն է գտնվում: Շատ մեծ նվազում է գնում մեկուսացումների եւ ինքնամեկուսացումների առումով: Կարծում եմ՝ եղանակի հետ կապված, ավելի քիչ կլինի»:
Նրա ձեւակերպմամբ, վտանգավոր ոչինչ չկա, իսկ ժամկետային զինծառայողների մեջ համարյա վարակվածներ չկան:
Ինչ վերաբերում է վարակվածներին, նախարարը հավելեց. «Ընդհանուր զինված ուժերում դա մեր երեւանամերձ եւ նախկին օջախների զորամասերն են, թիվը երկու տասնյակ է, եւ ընդամենը 3 բարդացում ունենք՝ այն էլ ոչ միջին ծանրության»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ