Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս,
մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում քաղաքական տարբեր ամբիոններից պարբերաբար հնչող բարոյական և էթիկական նորմերը խախտող արտահայտությունների և ելույթների կապակցությամբ, որոնք ոչ միայն անձնական բնույթի վիրավորանքներ են պարունակում, այլև պարարտ հող են ստեղծում սեքսիզմի ամենածայրահեղ դրսևորումների համար:
Հաշվի առնելով, որ անհանդուրժողականության, խտրականության, ատելության խոսքի, անձնական վիրավորանքների և սեքսիզմի վրա հիմնված հանրային խոսքի ազդեցությունը բազմապատկվում է, քաղաքական բանավեճից ուղղակիորեն տեղափոխվելով մեդիա և սոցիալական մեդիա հարթակներ, և լուրջ խոչընդոտ է հանդիսանում քաղաքական առողջ միջավայրի ստեղծման, մարդու իրավունքների պաշտպանության, իրական ժողովրդավարության և պառլամենտարիզմի կայացման համար:
Կոչ ենք անում և առաջարկում ենք
կիրառել բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն ու միջոցները քաղաքական ամենաբարձր հարթակներից սեքսիզմի դրսևորումները բացառելու և քաղաքական փոխհարաբերություններում էթիկայի նորմերից դուրս անթույլատրելի վարքագիծ ցուցաբերելու դեպքում պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում նման դեպքերով Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի ստեղծումը՝ արագ արձագանքելու ու պատշաճ գնահատական տալու նպատակով:
ՕքսԵՋեն հիմնադրամ
«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն
«Պրոգրես» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
«Իրավունքի ուժ» ՀԿ
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ
«Ֆլորա» կանանց ՀԿ
«Անգել» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա